Բաժին. Տնտեսական

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2021թ. հունվար-հունիս. առաջատարը Գազպրոմ Արմենիան է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 28.45 մլրդ դրամ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 9.44%-ով կամ 2.45 մլրդ դրամով։ 2020թ.-ին I (առաջին) կիսամյակում Գազպրոմ Արմենիան երկրորդն էր։

Երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 26.81 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +3.61 մլրդ կամ 15.59%։ 2020թ I կիսամյակում ընկերությունը երրորդն էր։

Երրորդ տեղում է ՀՀ ՊՆ աշխատակազմը՝ 25.39 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +8.91 մլրդ կամ 54.08%։ 2020թ I կիսամյակում նախարարությունը չորրորդն էր։

Չորրորդ տեղում է Գրանդ Տոբակոն, որը պետբյուջե է վճարել 12.94 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 13.33 մլրդ դրամով կամ 50.74%-ով։ 2020թ. I կիսամյակում ընկերությունն առաջատարն էր։

Գեոպրոմայնինգ Գոլդը 5-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 12.42 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 3.54 մլրդ դրամով կամ 22.17%-ով։ 2020թ. I կիսամյակում ընկերությունը նույնպես 5-րդն էր։

Վեցերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 10.22 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.16 մլրդ դրամով կամ 12.85%-ով։ 2020թ. I կիսամյակում ընկերությունը 7-րդն էր։

Թեղուտը 7-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 9.8 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 5.89 մլրդ դրամով կամ 150.67%-ով։ 2020թ. I կիսամյակում ընկերությունը 18-րդն էր։

Ութերորդ տեղում է ՄՏՍ Հայաստանը՝ 8.88 մլրդ դրամով և արձանագրած 2.21 մլրդ կամ 33.06% աճով։ 2020թ. I կիսամյակում ընկերությունը 11-րդն էր։

ՍիՓիԷս Օիլն 9-րդն է՝ 6.81 մլրդ դրամ՝ -2.96 մլրդ դրամ կամ -30.27%։ 2020թ. I կիսամյակում ընկերությունը ցուցակի 6-րդ հորիզոնականում էր։

Ֆլեշը եզրափակում է տասնյակը՝ 6.34 մլրդ դրամ՝ -1.6 մլրդ դրամ կամ -20.17%։ 2020թ I կիսամյակում ընկերությունը ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3-ը ներկայացնում են էներգակիրների, 2-ը՝ ծխախոտագործության, 3 ընկերությամբ ներկայացված է հանքարդյունաբերության, և մեկ ընկերությամբ հեռահաղորդակցության ոլորտները։ Տասնյակում տեղ է զբաղեցրել նաև մեկ պետական մարմին։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 148.06 մլրդ դրամ հարկ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից պակաս է 2.99 մլրդ դրամով կամ 1.98%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 339.19 մլրդ դրամ է, ինչը 12.05 մլրդ դրամով կամ 3.68%-ով ավել է 2020թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 584.44 մլրդ դրամ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 49.95 մլրդ դրամով կամ 9.35%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 25.33%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 58.04%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 24/07/21 դրությամբ՝ 483.42 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 306.29 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 701.65 մլն դոլար և 1000-ի կողմից՝ 1.21 մլրդ դոլար։

Ծանոթություն. 2021թ. սկզբից խորոշ հարկ վճարողների ցուցակ են ընդգրկվում նաև պետական մարմինները։

Share