Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5.2%-ով

2021թ. հունվար-հուլիս ամիսներին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-հուլիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.1%-ով, շինարարությունն աճել է 8.8%-ով, առևտրի շրջանառությունը աճել է 7.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 4.4%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,225,726.5 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,771,765.4 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,025,624.7 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 160,599.8 մլն ՀՀ դրամ։

Share