Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հուլիսին Հայաստանում արտահանումն աճել է 23.2%-ով

2021թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,306.4 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 15.1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,023.4 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2021թ. հունվար-հուլիսին Հայաստանն արտահանել է 1,641.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,664.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 23.2%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 10.6%։

Share