Բաժին. Տնտեսական

Կենտրոնական բանկ. 2021թ. հունիսի 30-ի դրությամբ ակտիվների ծավալն աճել է 12.64%-ով

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվների ծավալը կազմում է 2.623 տրլն դրամ։ 2020թ. վերջի համեմատ արձանագրվել է աճ 12.64%-ով կամ 294.43 մլրդ դրամով։

Մասնավորապես, արտարժույթով ակտիվների ծավալներն աճել են 11.59%-ով կամ 170.61 մլրդ դրամով և կազմել 1.642 տրլն դրամ, որից.

  • կանխիկ դրամ՝ 47.52 մլրդ դրամ (-7.02%)
  • բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում տեղաբաշխված միջոցներ՝ 655.76 մլրդ դրամ (+70.32%)
  • իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ֆինանսական գործիքներ՝ 836.95 մլրդ դրամ (-10.05%)
  • իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքների միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ` 3.377 մլրդ դրամ (-2.39%)
  • ԱՄՀ-ում տեղաբաշխված միջոցներ` 97.958 մլրդ դրամ (-3.62%)
  • այլ ակտիվներ 155.38 մլն դրամ (-15.07%)

Իսկ տեղական արժույթով ակտիվների ծավալներն աճել են 123.81 մլրդ դրամով կամ 14.44%-ով, որից.

  • բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում տեղաբաշխված միջոցներ և ներդրումներ՝ 830.75 մլրդ դրամ (+17.91%)
  • իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքների միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ՝ 77.172 մլրդ դրամ (-1.75%)
  • հիմնական միջոցներ՝ 60.897 մլրդ դրամ (-0.58%)
  • ոչ նյութական ակտիվներ՝ 2.738 մլրդ դրամ (-5.47%)
  • այլ ակտիվներ՝ 9.559 մլրդ դրամ (-5.10%)
Share