Տնտեսական

Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդիպեց Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների հետ:  

Ողջունելով և շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, Մարտին Գալստյանը խոսեց համալսարանական կրթության, մարդու համակողմանի զարգացման կարևորության մասին: 

Մարտին Գալստյանը հորդորեց ուսանողներին ուսումնառության առաջին իսկ օրերից չխորշել բարդ մաթեմատիկական առարկաներ, օտար լեզուներ և ծրագրավորում ուսումնասիրելուց, ու դրանց տիրապետումը դիտարկել որպես ապագա հաջողության գրավական: 

Կենտրոնական բանկի նախագահը խորհուրդ տվեց լայնորեն օգտվել աշխարհի լավագույն կրթական կենտրոնների ռեսուրսներից, լինել լայնախոհ և պատասխանատու, և բարեհաջող ուսումնական տարի մաղթեց ուսանողներին:

 

Share