Բաժին. Տնտեսական

Հայաստանի արտահանման հիմնական ուղղությունները՝ 2021թ. հունվար-հունիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ արտահանման ծավալը կազմել է 1.379 մլրդ դոլար։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 23.34%-ով կամ 261.06 մլն դոլարով։

Հայաստանից արտահանման առաջատար ուղղություն է շարունակում մնալ Ռուսաստանը։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 36.05%-ով կամ 96.79 մլն դոլարով և կազմել 263.37 մլն դոլար։ Երկրորդը Չինաստանն է՝ 225.25 մլն դոլար, + 100.45%։ Եռյակը եզրափակում է Շվեյցարիան՝ 161.24 մլն դոլար, -29.51%։

Չորրորդը Բուլղարիան է՝ 105.53 մլն դոլար, +29.09%։ Հինգերորդ տեղում է Նիդերլանդները 71.1 մլն դոլար կամ 21.42%։ Իրաքը վեցերորդն է՝ 61.72 մլն դոլար կամ -19.06%։ ԱՄՆ-ը յոթերորդն է՝ 43.52 մլն դոլար, + 55.60%։ Արաբական Միացյալ Էմիրությունները ութերորդ է՝ 40.93 մլն դոլար կամ -38.65%։ Գերմանիան իններորդն է՝ 37.673 մլն դոլար, +61.64%։ Տասնյակը եզրափակում է Իրանը՝ 32.93 մլն դոլար, -21.07%։ Վրաստանը 11-րդն է՝ 31.229.1 մլն դոլար, +16.51%, և Իտալիան տասներկուերորդն է՝ 25.73 մլն դոլար, +54.21%։

Ինչ կայանում է պետությունների խմբերին, ապա ԱՊՀ երկրներ արտահանման ծավալներն աճել են 34.87%-ով և կազմել 397.03 մլն դոլար, որից 380.32 մլն դոլարը բաժին է ԵԱՏՄ երկրներին՝ աճ 35.61%։ Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալներն աճել են 39.51%-ով և կազմել 297.59 մլն դոլար։

Share