Տնտեսական

ԶՊՄԿ 25% անցնում է ՀՀ կառավարությանը

Կառավարության գրավոր քվեարկվող հարցերի բաժնում հրապարակվել է պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրատվությամբ ՀՀ կառավարությանը հանձնելու նախագիծը։ Նվիրատուն Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունն է:

«Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել Բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,- ասված է քվեարկության ներկայացված հարցի հիմնավորման մեջ:

Կառավարության որոշումից տեղեկանում ենք, որ այս ընկերությանն է պատկանում կոմբինատի 60 տոկոս բաժնեմասը, բայց հայտնի չէ, թե ում բաժնետոմսերի ձեռքբերմամբ է այս ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հայտնվել:

Share