Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-օգոստոսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 4.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 260,996.0 տոննա պղնձի խտանյութ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 4.1%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 20.0%-ով և կազմել 7,244.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 4.6%-ով և կազմել 15,464.0 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 3.5%-ով և կազմել 4,787.0 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 5.8%-ով և կազմել 10,145.0 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 3.9%-ով և կազմել 22,589.4 տոննա։

Share