Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 4.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 286,996.0 տոննա պղնձի խտանյութ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 0.5%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 20.0%-ով և կազմել 8,085.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 6.8%-ով և կազմել 17,245.0 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 2.3%-ով և կազմել 5,322.4 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 14.6%-ով և կազմել 11,663.0 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 3.9%-ով և կազմել 25,420.0 տոննա։

Share