Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.3%-ով

2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.1%-ով, շինարարությունն աճել է 5.9%-ով, առևտրի շրջանառությունը աճել է 7.0%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 6.4%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,848,189.8 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,680,089.2 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,525,555.5 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 305,699.0 մլն ՀՀ դրամ։

Share