Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 16.9%-ով

2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 5,723.4 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 13.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,716 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2021թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանն արտահանել է 2,410.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4,126.6 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 16.9%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 11.8%։

Share