Բաժին. Տնտեսական

Գինու արտադրությունը Հայաստանում 2021թ. հունվար-հոկտեմբերին աճել է 31.0%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 10,316.2 հազար լիտր գինի, որից 517.6 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 31.0%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 1.7%։

Միևնույն ժամանակ, վիսկիի արտադրությունն աճել է 2.3 անգամ և կազմել 606.3 հազար լիտր, օղու արտադրությունն աճել է 37.6%-ով և կազմել 4,557.3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 22.2%-ով և կազմել 25,362.8 հազար լիտր։

Share