Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 2.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 6,014.2 հազար լիտր։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 2.3%-ով։

Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունն աճել է 21.4%-ով և կազմել 1,345.1 տոննա։ Պանրի արտադրությունն աճել են 0.7%-ով և կազմել 20,481.4 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել է 1.9%-ով և կազմել 1,472.1 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 5.4%-ով և կազմել 7,804.7 տոննա։ Թթվասերի արտադրությունը նվազել է 1.8%-ով և կազմել 5,465.3 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 5.5%-ով և ակզմել 13,537.6 հազար լիտր։

Share