Բաժին. Տնտեսական

2021թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատակիցների թիվը 677,217 է

ՀՀ Վիճակագրական Կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հոկտեմբերի դրությամբ (նախնական տվյալներ) Հայաստանում գործում է 56,854 կազմակերպություն։ 2020թ.-ի համեմատ կազմակերպությունների թիվն աճել է 3,755-ով։

Նշված կազմակերպությունների 82.4%-ում աշխատակիցների թիվը 1-9 է, 13.9%-ում՝ 10-49, 3.1%-ում՝ 50-249, և 0.5%-ում՝ 250 և ավել։ Պետական կազմակերպությունների դեպքում պատկերը հետևյալն է՝ 15.6%՝ 1-9 աշխատակից, 62%՝ 10-49, 19.9%՝ 50-249, 2.4%՝ 250 և ավել։ Ոչ պետական կազմակերպություններ՝ 87.7%՝ 1-9 աշխատակից, 10.2%՝ 10-49, 1.8%՝ 2%, 0.4%՝ 250 և ավել։

2021թ. հոկտեմբերին, նախնական տվյալների համաձայն, ՀՀ-ում գրանցված աշխատակիցների քանակը 667,217 է, 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ 27,700-ով։

Ինչ կայանում է աշխատավարձին ապա, այն աճել է 18,087 դրամով և կազմել 199,754 դրամ։

Share