Բաժին. Տնտեսական

2021թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 19.4%-ով

2021թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 7,418.4 մլն ԱՄՆ դոլար։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,995.8 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2021թ. հունվար-նոյեմբերին Հայաստանն արտահանել է 2,711.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 4,707.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 19.4%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 15.1%։

Share