Բաժին. Տնտեսական

2022թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 15.4%-ով

2022թ. հունվարին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 15.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16.6%-ով, շինարարությունն աճել է 3.0%-ով, առևտրի շրջանառությունը աճել է 11.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 21.2%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 177,688.2 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 230,850.3 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 156,716.0 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 14,114.8 մլն ՀՀ դրամ։

Share