Բաժին. Տնտեսական

Աշոտ Մարկոսյան. Փոթորկի ժամանակ պետք է հողմաղաց կառուցենք

«Բիզնես 24. ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ» շարքի շրջանակում խոսել ենք տնտեսության կառավարման առանձին ոլորտների մասին: Հյուրը ԵՊՀ նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանն է:

Մասնագետի հետ մասնավորապես խոսել ենք Հայաստանի տնտեսությանը սպառնացող վտանգների ու խոցելի տեղերի, մեր տնտեսության դիմադրողականության բարձրացման հնարավորությունների ու միջոցների, հանրային գույքի կառավարման և գյուսատնտեսության ոլորտում ունեցած խնդիրների մասին:

Ի դեպ, տնտեսագետը նշում է, որ չինարենում «ճգնաժամ» հիերոգլիֆը նշանակում է հնարավորություն: Մարկոսյանը նկատում է՝ փոթորկի ժամանակ հողմաղացներ կառուցելու ժամանակն է։

 

Share