Բաժին. Տնտեսական

2022թ. հունվարին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 17.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 499.3 հազար լիտր գինի, որից 20.3 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 17.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 8.3%-ով։

Միևնույն ժամանակ արտադրվել է 15.9 հազար լիտր (100% սպիրտի) վիսկի, օղու արտադրությունը կազմել է 175.0 հազար լիտր (100% սպիրտի), իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 10.3%-ով և կազմել 824.6 հազար լիտր։

Share