Բաժին. Տնտեսական

Առևտրային ցանցերի շահութաբերության միջին մակարդակը 2020 թվականի տվյալներով կազմել է 5%

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է առևտրային ցանցերի գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են․

  • բանակցային ուժեղ դիրք ունեցող թվով 9 խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը,
  • հասարակության շրջանում առավել լայն սպառում ունեցող 11 ապրանքախմբերի առևտրային ցանցերին մատակարարումներից մինչև վերջնական սպառողին հասնելու ամբողջական շղթան,
  • դիտարկվող ապրանքների 28 խոշոր մատակարար ընկերությունների և առևտրային ցանցերի միջև առկա փոխհարաբերությունները։
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝
  • 2020 թվականին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մանրածախ առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են,
  • Երևան քաղաքում 2016 թվականի համեմատ դիտարկվող առևտրային ցանցերի առևտրային օբյեկտների թվաքանակն ավելացել է շուրջ 30 տոկոսով՝ 92-ից դառնալով 119։
  • Առևտրային ցանցերի նոր առևտրի օբյեկտների ավելացումն առաջ է բերում նաև բացասական երևույթներ, ինչպիսին է, օրինակ՝ տվյալ տարածքում գտնվող ավելի փոքր առևտրի օբյեկտների գործունեության դադարեցումը և շուկայից դուրսմղումը։
  • Առևտրային ցանցերի շահութաբերության միջին մակարդակը 2020 թվականի տվյալներով կազմել է 5%:

Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են ոլորտում առկա խնդիրները և ներկայացվել են համապատասխան առաջարկներ դրանց լուծման ուղղությամբ։

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում՝ հետևյալ հղմամբ http://competition.am/uploads/resources/Trading_chains.pdf :

Share