Բաժին. Տնտեսական

2022թ. հունվարին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 13.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 27,846.6 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 13.8%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 11.0%-ով և կազմել 980.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 16.9%-ով և կազմել 1,904.0 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 49.2%-ով և կազմել 747.3 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 5 անգամ և կազմել 6,840.8 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 11.0%-ով և կազմել 2,760.2 տոննա։

Share