Բաժին. Տնտեսական

2022թ. առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3.5%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-մարտ ամիսներին՝ 2021թ. հունվար-մարտի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 7.0%-ով։ 2022թ. մարտին սպառողական գների ինդեքսը 2022թ. փետրվարի համեմատ աճել է 1.8%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 3.5%-ով։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել են 6.0%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12.1%։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել են 3.1%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.9%։

Հագուստի և կոշիկի գները 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում նվազել են 1.0%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9.1%։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել են 3.6%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 3.4%։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել են 2.3%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.1%։

Առողջապահության գները 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել են 1.3%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1.2%։

Տրանսպորտի գները 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել են 0.9%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 4.0%։

Կապի ծառայությունների գները 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել են 0.2, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 0.1%։

Հանգստի և մշակութային ծառայությունների 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել են 2.7%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 10.6%։

Կրթության գները 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում չեն փոխվել, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1.4%։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել են 0.8%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 5.3%։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում աճել են 2.8%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 3.3%։

Share