Բաժին. Տնտեսական

2022թ.-ին 6,400 էլեկտրամեքենա Հայաստան կներկրվի առանց մաքսատուրքի

Կառավարությունը սակագնային արտոնություն սահմանեց Հայաստանի տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Նշվեց, որ դեռևս 2022 թվականի մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է համապատասխան որոշում, որի կետերից մեկով էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մաքսասակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում է կայացվել, և ամեն երկրին տրվել է որոշակի չափաքանակի քվոտա։

Այդ շրջանակներում ներմուծվող էլեկտրական շարժիչով ավտոմեքենաներն ազատվում են մաքսային մաքսատուրքից։ Հայաստանը իր համար վերցրել է 7000 մեքենայի քվոտա, հաշվի առնելով այն, որ էապես ավելանում է ներմուծվող էլեկտրական շարժիչով մեքենաների քանակը։ Արտոնություն կտրամադրվի 6400 մեքենաների համար, որովհետև որոշակի ռեզերվ է պահվել լրիվ նոր մեքենաների համար, որոնց ներմուծման գործընթացը երկար է տևում։

Ֆիզիկական անձանց համար այս որոշումը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի մեկից հետո ներմուծված էլեկրտոմոբիլերի համար, և այն մարդիկ, ովքեր ներմուծել են և մաքսատուրք են վճարել, իրենք կարող են նոր հայտարարագիր լրացնել և ստանալ իրենց վճարված գումարները, իսկ իրավաբանական անձանց համար այս որոշումը ուժի մեջ է մտնում մարտի 31-ից հետո ներմուծված մեքենաների համար։

Ներմուծման գործընթացը շատ աննկատ է անցնելու։ Հայտարարագիրը ավտոմատ տալիս է այդ քվոտայից օգտվելու հնարավորություն, որևէ լրացուցիչ գործողություն մարդիկ չպետք է անեն։ Հաջորդ տարվա համար կլինի 8000 մեքենաների համար քվոտա։

Share