Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով

2022թ. հունվար-ապրիլ ամիսներին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 9.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.6%-ով, շինարարությունն աճել է 9.0%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 7.8%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 23.5%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 754,688.5 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,086,599.3 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 698,178.7 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 81 256.3 մլն ՀՀ դրամ։

Share