Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 17%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 106,576.7 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 17.0%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 6.3%-ով և կազմել 3,508.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 5.3%-ով և կազմել 6,924.0 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 17.4%-ով և կազմել 2,761.1 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 27.3%-ով և կազմել 3,530.0 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 2.1%-ով և կազմել 11,016.6 տոննա։

Share