Բաժին. Տնտեսական

«Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ն շահառուներին է ներկայացրել ՓՄՁ աջակցման ծրագրերը

Համապարփակ աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրությանը։ Սա այն ծրագիրն է, որը ներկայացնում է «Մեյդ ին Արմենիա» ՀԿ-ն, որը կարճ ժամանակում կարողացել է հաջողություններ գրանցել՝ աջակցելով տարբեր ոլորտներում գործող ընկերություններին կապեր ստեղծել, ներդրումներ0 ներգրավել, խթանել վաճառքը։

«Մեյդ ին Արմենիա» ՀԿ նախագահ Աշոտ Գրիգորյանը նկատում է՝ անելիքները շատ են, սպասելիքները՝ մեծ։

Էկոնոմիկայի փոխնախարարներն էլ իրենց հերթին նկատում են՝ ինչ անելիքներ կան ոլորտում, որոնք են մեր տնտեսության ու բիզնես սեկտորի թույլ օղակները։ Մեկի դիտարկմամբ՝ պետություն-մասնավոր սեկտոր ինստիտուտի կայացումն է, ըստ մյուսի՝ տնտեսական դիվանագիտությունը և լոգիստիկան։

Ձիուց Ֆերարիի անցնելու համար «Մեյդ ին Արմենիա»-ում տեղացի և արտասահմանյան գործընկերների հետ քայլեր են ձեռնարկվում հայ արտադրողների աջակցության համար բիզնես աքսելերատորի և բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված ֆինանսավորման գործիքի ներդրման ուղղությամբ:

Մասնակիցները պայմանավորվել են հաճախ այս ձևաչափով հանդիպումներ ունենալ։

Միջոցառումն իրականացվել է Telesis Solusions, OMNI, Shopping Armenia, AllinOne ընկերությունների աջակցությամբ և նրանց հետ գործակցությամբ:

Share