Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-մայիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 13.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,745.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 13.1%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 62.9%-ով և կազմել 1,734.1 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 12.0%-ով և կազմել 859.8 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 13.2%-ով և կազմել 1,073.9 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 61.5%-ով և կազմել 1.1 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.5 անգամ և կազմել 76.5 մլն կՎտ ժամ։

Share