Տնտեսական

Եվրահանձնաժողով. Եվրամիության տարածքի կեսին երաշտ է սպառնում

Այս ամռանը երաշտ է սպառնում Եվրամիության տարածքի գրեթե կեսին, ինչը կարող է հանգեցնել բերքի նվազման եւ անտառային հրդեհների մակերեսի ընդլայնման: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի զեկույցում: «Եվրամիությունում տեւական երաշտի տարածման վերլուծությունը ցույց է տալիս, որ երաշտի պատճառով լուրջ մտահոգություն է հարուցում Եվրամիության տարածքի 46 տոկոսը:

Եվրամիության տարածքի 11 տոկոսն արդեն խնդիրներ ունի հողի մեջ ջրի պակասի պատճառով»,- նշում են զեկույցում: Դա կարող է 2022 թվականի բերքի Էական անկման հանգեցնել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովենիայում եւ Խորվաթիայում: Եվրոպան ներկայումս անոմալ տապի ալիք է, Ֆրանսիայում ջերմաստիճանը պահպանվում է 38 – 40 աստիճանի մակարդակում, առանձին շրջաններում մոտենում է 44 աստիճանին: Ըստ որում Եվրոպայի հարավը պատել են սեզոնային անտառային հրդեհները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share