Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-մայիսին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 37.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 2,912.8 հազար լիտր գինի, որից 193.3 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալները նվազել են 37.6%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 2.7%-ով։

Միևնույն ժամանակ արտադրվել է 98.0 հազար լիտր (100% սպիրտի) վիսկի, օղու արտադրությունը կազմել է 713.1 հազար լիտր (100% սպիրտի), իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 4.2%-ով և կազմել 8,599.8 հազար լիտր։

Share