Տնտեսական

Եվրամիությունն առաջարկել է պարտավորագրերում նշել, որ ներմուծված նավթի մեջ Ռուսաստանից բաղադրիչներ չկան

Եվրամիությունը նավթ ներմուծողներին հանձնարարել է առք-վաճառքի պայմանագրում կետ ամրագրել, որով արտահանողը հաստատելու է, որ նավթը ռուսական բաղադրիչներ չի պարունակում: Այդ մասին ասվում է ԵՄ-ի փաստաթղթում։

Հակառակ դեպքում արտահանողը պայմանագրային պատասխանատվություն կկրի ցանկացած ոչ հավաստի հայտարարությունների համար, նախազգուշացրել են եվրոպացի պաշտոնյաները: Եվրամիությունը ծովային ճանապարհով մատակարարվող ռուսաստանյան նավթի ներմուծումը կարգելի 2022 թվականի դեկտեմբերից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Share