Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հունիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 13.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 4,387.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 14.8%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 56.8%-ով և կազմել 2,021.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 10.4%-ով և կազմել 1,123.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 7.9%-ով և կազմել 1,139.9 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 54.3%-ով և կազմել 1.2 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 148.5%-ով և կազմել 100.8 մլն կՎտ ժամ։

Share