Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հուլիսին Հայաստանում արտահանումն աճել է 43.9%-ով

2022թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 6,357.7 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 47.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,639.9 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2022թ. հունվար-հուլիսին Հայաստանն արտահանել է 2,358.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 3,998.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 43.9%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 50.1%։

Share