Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հուլիսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 14.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,117.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 14.9%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 33.5%-ով և կազմել 2,247.0 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 10.7%-ով և կազմել 1,323.9 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 14.5%-ով և կազմել 1,416.8 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 56.7%-ով և կազմել 1.2 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.6 անգամ և կազմել 128.8 մլն կՎտ ժամ։

Share