Բաժին. Տնտեսական

GEFF-ը կազմակերպում է միջոցառում՝ նվիրված Փոքր արևային ՖՎ կայաններին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) կազմակերպում է «Փոքր արևային ՖՎ կայաններ. այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք» խորագրով միջոցառում, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին։

Միջոցառումը կազմակերպվում է GEFF-ը Հայաստանում ծրագրի կողմից՝ Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF) աջակցությամբ։

Արևային ՖՎ կայանը երկարաժամկետ ներդրում է, որը տալիս է նշանակալի եւ շոշափելի արդյունք՝ վերականգնվող էներգիայի տեսքով: ՖՎ կայանի շահագործման ժամկետը առնվազն 20 տարի է, ուստի կարևոր է հենց այս ժամանակահատվածում առավելագույնի հասցնել ներդրումներից ստացված օգուտները: Վահանակների ճիշտ տեղադրումը, սարքավորումների հավաստագրման ստանդարտները ևարտադրողի երաշխիքները կարող են օգնել մեզ ապահովել կայանի երկարակեցությունը եւ դրա կայուն աշխատանքը ժամանակի ընթացքում: Հետևաբար, լավագույն փորձի, ռիսկերի եւ սխալներից խուսափելու մասին բոլոր գիտելիքները շատ կարևոր են ՖՎ կայանների ներուժն առավելագույնի հասցնելու համար:

Միջոցառման ընթացքում ոլորտի փորձագետները կտրամադրեն գործնական ուղեցույց ձեռնարկությունների սեփական կարիքների համար արևային ՖՎ կայաններ կառուցելու, որակի ապահովման և լավագույն փորձի վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն ոլորտի զարգացումներն ու ապագա սպասելիքները:

Միջոցառմանը մասնակցելու են պոտենցիալ և գործող ՖՎ կայանների սեփականատերեր, ՖՎ կայանների մատակարար և արտադրող կազմակերպություններ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և Էներգաարդյունավետության / Վերականգնվող էներգիայի ոլորտի այլ շահառուներ։

Երկու ժամ տևողությամբ միջոցառմանը կհաջորդի հարց ու պատասխանի փուլը եւ կլինեն կապեր հաստատելու եւ շփման հնարավորություններ։

Կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • GEFF-ը, որպես Հայաստանում արևային ՖՎ կայանների աճող շուկայի շարժիչ ուժերից մեկը
  • Տարիների ընթացքում քաղված դասեր՝ արևային ՖՎ կայանների ֆինանսավորման վերաբերյալ
    • Հայաստանի արևային ՖՎ շուկայի հետագա զարգացման մարտահրավերներն ու ակնկալիքները
    • Շուկայի ազատականացում
    • Զուտ փոխհոսքերի ապագան
    • Որակի ապահովում
  • Հաջողությամբ իրականացված նախագծերի և կատարված սխալների օրինակներ

«Եթե ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք գրանցվել այս հղումով մինչեւ հոկտեմբերի 4-ը, ժամը 18:00-ն։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս միջոցառման համար անհրաժեշտ է նախնական գրանցում: Միջոցառման անցկացման վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի նախնական գրանցումից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։

GEFF-ը Հայաստանում ծրագրի մասին

ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիրը (GEFF) Հայաստանում իրականացնում է ֆինանսավորում, տրամադրում է խորհրդատվություն, որոշ դեպքերում նաև վճարում է խրախուսական վճարներ վարկառուներին՝ նպաստելով բիզնեսներին դառնալ ավելի մրցունակ՝ ներդնելով բարձր արտադրողականություն ունեցող տեխնոլոգիաներ ու որդեգրելով էներգաարդյունավետ գործելաոճ:

GEFF-ը Հայաստանում ծրագիրը հանդիսանում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) ծրագիր, որը Հայաստանում իրագործվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF)Կլիմայի ներդրումային հիմնադրամների (CIF)՝ «Ավելացնելով վերականգնվող էներգիայի ներդրումները ծրագրի» (SREP) օժանդակությամբ: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին կանաչ տնտեսությանն անցման գործընթացում՝ տրամադրելով 37 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ֆինանսավորում էներգաարդյունավետ ու վերականգնվող էներգիայի ներդրումների համար: Ծրագրի ֆինանսավորման գործընթացն իրականացվում է Հայաստանում ծրագրի մասնակից ֆինանսական կազմակերպությունների կողմից:

 

Share