Բաժին. Տնտեսական

ՀԱՐՈՒՍՏ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ ՔԸՐՔ ՔՐՔՈՐՅԱՆԸ 117-ՐԴՆ Է

Հայազգի գործարար Քըրք Քրքորյանը հարուստ ամերիկացիների վարկանիշում այս տարի 117-րդն է: Ամերիկյան Forbes պարբերականի կողմից հրապարակված 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում աշխարհի ամենահարուստ հայի կարողությունը գնահատվել է 3 մլրդ դոլար: Հատկանշական է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Քրքորյանի կարողությունը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի նվազել է:

Նշենք նաև, որ 94-ամյա Քըրք Քրքորյանը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում գտնվում է 310-րդ հորիզանականում

Share