Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,867.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 16.6%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 22.8%-ով և կազմել 2,520.2 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 10.9%-ով և կազմել 1,497.9 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 36.6%-ով և կազմել 1,690.6 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 54.6%-ով և կազմել 1.3 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.7 անգամ և կազմել 157.6 մլն կՎտ ժամ։

Share