Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 17.0%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 216,714.7 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 17.0%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 10.2%-ով և կազմել 6,574.9 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 1.7%-ով և կազմել 15,732.1 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 16.7%-ով և կազմել 5,587.3 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 20.4%-ով և կազմել 8,077.2 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 4.2%-ով և կազմել 21,632.1 տոննա։

Share