Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում կաթի արտադրությունն աճել է 1.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 4,933.9 հազար լիտր։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել է 1.9%-ով։

Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունն աճել է 2.6 անգամ և կազմել 2,943.7 տոննա։ Պանրի արտադրությունն աճել է 1.7%-ով և կազմել 16,623.8 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել է 3.9%-ով և կազմել 1,141.3 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 4.6%-ով և կազմել 6,039.6 տոննա։ Թթվասերի արտադրությունը նվազել է 16.1%-ով և կազմել 3,646.6 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունը նվազել է 35.9%-ով և կազմել 8,320.2 հազար լիտր։

Share