Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.1%-ով

2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։ Անկում է արձանագրվել միայն գյուղատնտեսության ոլորտում։

Այսպես, հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10.0%-ով, շինարարությունն աճել է 14.3%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 14.5%-ով, բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 27.1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0.7%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,881,825.7 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 672 821.0 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 3,018,143.1 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,824,288.8 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 300,215.8 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 108.6%։

 

Share