2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 9,306.6 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 62.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,287.8 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 3,509.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 5,797.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 63.8%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 61.6%։