Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16.9%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,524.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 16.9%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 13.9%-ով և կազմել 2,776.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 12.7%-ով և կազմել 1,602.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 58.3%-ով և կազմել 1,959.3 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 50.4%-ով և կազմել 1.3 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.7 անգամ և կազմել 184.3 մլն կՎտ ժամ։

Share