Ֆինանսական

2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 16.0%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 241,090.7 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 16.0%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 8.6%-ով և կազմել 7,393.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 0.7%-ով և կազմել 17,369.8 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 32.2%-ով և կազմել 7,034.7 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 15.6%-ով և կազմել 9,839.8 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 3.9%-ով և կազմել 24,435.2 տոննա։

Share