Բաժին. Տնտեսական

ՎՐԱՍՏԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԱՐԳԵԼՔ ՉԷ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ԱՀԿ-ԻՆ

Ժնևում Ռուսաստանի և Վրաստանի պատվիրակությունների միջև ընթացող բանակցությունները տվել են դրական արդյունքներ: Սպասվում է, որ Ռուսաստանը կանդամակցի Առևտրի համաշխարհային կազամակերպությանը (ԱՀԿ) արդեն այս տարվա դեկտեմբեր ամսին:

Նշենք, որ ներկայումս Ռուսաստանի տնտեսության ընդհանուր ծավալը գնահատվում է 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար, և տնտեսության նման մեծ ծավալով Ռուսաստանը ներկայումս միակ երկիրն է, որը դեռևս չի միացել ԱՀԿ-ին: Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՀԿ-ին անդամակցության արդյունքում ՌԴ-ի տնտեսությունը, երկարաժամկետ հեռանկարում, կապահովի ավելի քան 11% աճ:

ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամացության բանակցություններն ընթանում են շուրջ 17 տարի:

Հիշեցնենք, որ ԱՀԿ կանոնների համաձայն` կազմակերպության անդամ բոլոր 153 երկրներն ունեն իրավունք` «արգելել» նոր երկրի մուտքը ԱՀԿ: Այս դեպքում ԱՀԿ անդամ դառնալու ցանկություն հայտնած երկիրը պարտավորվում է բանակցություններ վարել բացարկ ներկայացրած երկրի հետ: Այս համատեքստում, երկար ժամանակ Ռուսաստանի մոտ «չէր ստացվում» երկկողմ բանակցությունները Վրաստանի հետ:

Փորձագետների հավաստմամբ` Ռուսաստանը պատրաստ է ԱՀԿ-ին անդամակցությանը՝  հաշվի առնելով վերջին տարիներին երկրում իրականացված սահմանադրական և օրենսդրական փոփոխությունները:

Share