Բաժին. Տնտեսական

ՏՀԶԿ. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ԴԵՌԵՎՍ «ՄՌԱՅԼ» Է

Համաշխարհային տնտեսությանը կհաջողվի հաղթահարել ներկայիս անկայունությունն ու դրսևորել աճի միտումներ, եթե աշխարհի առաջատար երկրների կողմից մշակվեն և իրականացվեն համակարգային և առավել հստակ քայլեր: Այսպիսի է Տնտեսական Համագործացության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) գնահատականը: Ինչպես կանխատեսում են ՏՀԶԿ վերլուծաբանները` համաշխարհային տնտեսության ապագան, առանց լուրջ ազդակների, կլինի շատ «մռայլ»: 

ՏՀԶԿ կողմից հրապարակված նոր զեկույցի համաձայն` առաջիկա երկու տարիների ընթացքում Մեծ քսանյակի (G20) անդամ երկրներում կգրանցվի ՀՆԱ-ի աճի բավականին «զսպված» տեմպեր, մինչդեռ զարգացող տնտեսությունները կապահովեն տնտեսական ակտիվության տեմպերի շարունակական աճ: Այսպես, ըստ ՏՀԶԿ վերլուծաբանների նոր կանխատեսումների` 2011 թվականի արդյունքներով G20-ի անդամ երկրները կգրանցեն միջինը 3.9% աճ, 2012 թվականին` 3,8% աճ, իսկ 2013 թվականին` 4,6% աճ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 1.7% և 1.8% աճ` համապատասխանաբար 2011 և 2012 թվականններին:

Ինչ վերաբերում է Եվրագոտու անդամ երկրների տնտեսական զարգացման հեռանկարներին, ապա դրանք, ըստ ՏՀԶԿ վերլուծաբանների, այնքան էլ «տպավորիչ» չեն: 2011 թվականի արդյունքներով Եվրագոտում կգրանցվի ՀՆԱ-ի 1.6% աճ, իսկ 2012 թվականին` ընդամենը 0.3% աճ:

Share