Բաժին. Տնտեսական

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 17%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալներն, անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են 17%-ով և կազմել 9355.7 հազար լիտր:

Այս նույն ժամանակահատվածում օղու և օղու լիկյորի արտադրության ծավալները նվազել են 32.4%-ով և կազմել 4869.0 հազար լիտր: Գինու արտադրության ծավալներն աճել են 9.1%-ով և կազմել 4143.9 հազար լիտր:

Միևնույն ժամանակ, շամպայնի արտադրության ծավալները նվազել են 6.7%-ով և կազմել 211.0 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրության ծավալները նվազել են 3.5%-ով և կազմել 12615.7 հազար լիտր:

Share