Բաժին. Տնտեսական

FITCH. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԿ-ԻՆ ԿԿԱՅՈՒՆԱՑՆԻ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ

Ռուսաստանի անդամակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) դրական ազդեցություն կունենա այս երկրի տնտեսության ընդհանուր զարգացվածության վրա և կնպաստի ՀՆԱ-ի աճի տմեպերի ավելացմանը:  Նման կարծիք են արտահայտել միջազգային Fitch վարկանիշային գործակալության փորձագետները: Վերջիններս ԱՄՀ-ին Ռուսաստանի անդամակցության պարագայում կանխատեսել են նաև նավթի գների կայունացում:

Նշենք, որ Ռուսաստանի տնտեսության ընդհանուր ծավալը գնահատվում է 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար, և տնտեսության նման մեծ ծավալով Ռուսաստանը ներկայումս միակ երկիրն է, որը դեռևս չի միացել ԱՀԿ-ին: Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՀԿ-ին անդամակցության արդյունքում ՌԴ-ի տնտեսությունը, երկարաժամկետ հեռանկարում, կապահովի ավելի քան 11% աճ:

Փորձագետների հավաստմամբ` Ռուսաստանը պատրաստ է ԱՀԿ-ին անդամակցությանը՝  հաշվի առնելով վերջին տարիներին երկրում իրականացված սահմանադրական և օրենսդրական փոփոխությունները:

ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամացության բանակցություններն ընթանում են շուրջ 17 տարի:

Share