Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտահանումն աճել է 71.2%-ով

2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 10,885.2 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 66.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,626.4 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2022թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանն արտահանել է 4,129.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 6,755.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 71.2%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 63.5%։

Share