Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.7%-ով։ 2022թ. նոյեմբերին սպառողական գների ինդեքսը 2022թ. հոկտեմբերի համեմատ աճել է 1.1%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 7.2%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները տարվա սկզբի համեմատ աճել են 7.2%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 13.2%։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները տարվա սկզբի համեմատ աճել են 8.7%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 8.1%։

Հագուստի և կոշիկի գները տարվա սկզբի համեմատ նվազել են 5.8%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9.3%։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները տարվա սկզբի համեմատ աճել են 7.4%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.1%։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները տարվա սկզբի համեմատ աճել են 12.2%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.9%։

Առողջապահության գները տարվա սկզբի համեմատ աճել են 2.9%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 1.7%։

Տրանսպորտի գները տարվա սկզբի համեմատ աճել են 7.4%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.4%։

Կապի ծառայությունների գները տարվա սկզբի համեմատ աճել են 0.6, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 0.4%։

Հանգստի և մշակութային ծառայությունների տարվա սկզբի համեմատ աճել են 8.9%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 12.8%։

Կրթության գները տարվա սկզբի համեմատ աճել են 4.7%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 2.4%։

Ռեստորանների և հյուրանոցների գները տարվա սկզբի համեմատ աճել են 8.3%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 7.0%։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները տարվա սկզբի համեմատ աճել են 12.0%-ով, իսկ 2021թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել 7.5%։

Share