Բաժին. Տնտեսական

Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2022թ. հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի 1,662,523.2 մլն դրամ եկամուտների 93.78% կամ 1,559,186.5 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։

Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.

  • ԱԱՀ ծավալները 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 19.72%-ով և կազմել 525,118.6 մլն ՀՀ դրամ։
  • Ակցիզային հարկի ծավալներն աճել են 9.72%-ով և կազմել 95,779.8 մլն դրամ։
  • Շահութահարկի ծավալներն աճել են 43.30%-ով և կազմել 197,177.6 մլն դրամ։
  • Պետական տուրքի ծավալներն աճել են 115.24%-ով և կազմել 95,773.2 մլն դրամ։
  • Մաքսատուրքի ծավալները նվազել են 38.77%-ով և կազմել 42,456.6 մլն դրամ։
  • Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալներն աճել են 60.35%-ով և կազմել 79,947.7 մլն դրամ։
  • Շրջանառության հարկի ծավալներն աճել են 26.70%-ով և կազմել 39,232.0 մլն դրամ։
  • Եկամտային հարկի ծավալներն աճել են 9.98%-ով և կազմել 386,558.7 մլն դրամ։
  • Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 47.70%-ով և կազմել 52.282.9 մլն դրամ։
  • Այլ հարկերի ծավալներն աճել են 697.69%-ով և կազմել 44,901.1 մլն դրամ։
  • Հարկերի անցումային գերավճարների ծավալը նվազել է 98.99%-ով և կազմել է 41.8 մլն դրամ։

Share