Բաժին. Տնտեսական

FITCH. ԻՏԱԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾԵԼ ԱՆԿՄԱՆ ՓՈՒԼ

«Իտալիայի տնտեսությունն արդեն մուտք է գործել անկման փուլ», – նման կարծիք են արտահայտել միջազգային Fitch վարկանիշային գործակալության փորձագետները: Նրանց գնահատմամբ` աաջիկայում այս երկրում անհրաժեշտ տնտեսական բարեփոխումների իրականացման համար լրացուցիչ դժվարություններ կառաջանան՝ պայմանավորված երկրում գործազրկության բարձր մակարադակով: Փորձագետների հավաստմամբ՝ Իտալիայի համար այժմ առաջնահերթ խնդիր է պետական պարտքի բարձր մակարդակը, ինչպես նաև ներդրողների շրջանականերում համատարած անվստահությունը:

Իտալիայի պետական պարտքը ներկայումս կազմում է 1,8 տրիլիոն եվրո: Այս պայմաններում փորձագետները պնդում են, որ հաշվի առնելով տնտեսական աճի տեմպերի դանդաղումը` Իտալիան ստիպած կլինի «հետևել» Հունաստանի օրինակին:

Տնտեսության ծավալով ԵՄ երկրների շարքում Իտալիան զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ որպես «փոխառու երկիր»` աշխարհում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը՝ զիջելով ԱՄՆ-ին, Ճապոնիային և Գերմանիային:

Share