Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 5.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 43,805.7 տոննա միս։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.6%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 4.9%-ով և կազմել 10,655.6 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 43.2% և կազմել 2,422.7 տոննա։

Share